Author Archives: admin

Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ –  սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար  նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով. ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված եռամյա ծրագիր

Երևանում տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որտեղ ներկայացվեցին ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման իր ելույթում նշեց, որ տվյալ բնագավառում Հայաստանի իշխանությունների և հասարակության հետ համագործակցությունն ամենահաջողվածներից է։ «Մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պետությանն է վերադարձրել 173 մլն 385 հազար դրամ

Հայաստանի գլխավոր դատախազությունը 2023թ. դատաքննությունների շրջանակում կարողացել է պետությանը վերադարձնել 173 մլն 385 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, գլխավոր դատախազության 2023թ. գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ապրիլի 29-ին ասել է գերատեսչության ղեկավար Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը նշել է, որ եւս 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամի չափով կայանալու են դատաքննություններ։ «2023թ. դատարան ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի 5 նոր մանկապարտեզ

Երևանում առաջիկայում կկառուցվի 5 նոր մանկապարտեզ, նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են:  Այդ մասին ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, նշելով, որ նոր մանկապարտեզները կառուցվելու են  Արաբկիրում՝ թիվ 24-ը, Ծարավ Աղբյուրում, Նոր Խարբերդում, իսկ Նորագավիթի և Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզներն ամբողջությամբ կվերակառուցվեն: «Արաբկիրում թիվ 24 մանկապարտեզում նախագծման աշխատանքները շարունակվում են: Նշեմ, որ  այստեղ որոշակի խնդիր ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին  պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։ Appreciated interesting conversation w/Speaker of @ShuraQatar Hassan bin Abdullah Al Ghanim ...

Կարդալ ավելին »

Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ տարվա ընթացքում շատ ինտենսիվ աշխատել են վարույթի հետ։ «Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող ...

Կարդալ ավելին »

Ինչպես պետք է օտարերկրացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է,եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հայտարարել է` 10 տարում 35 անգամ ավելացրել է սպառազինության արտահանումը

Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։ «2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը շահագրգռված է ավելի արագ և թիրախային դատավարությունների անցկացմամբ․ Վարդապետյան

Դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի դատական նիստերը չձգձգվեն։ Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «Գագիկ Խաչատրյանի նիստը մեկ տարուց ավել է՝ բոլորիդ աչքի առաջ է։ Ես այնքան ուրախ եմ, որ լրագրողները նիստը լուսաբանում են, որովհետև, եթե դա պատմեմ՝ ոչ մեկ ինձ չի հավատա, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader