Գլխավոր դատախազությունը պետությանն է վերադարձրել 173 մլն 385 հազար դրամ

Հայաստանի գլխավոր դատախազությունը 2023թ. դատաքննությունների շրջանակում կարողացել է պետությանը վերադարձնել 173 մլն 385 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, գլխավոր դատախազության 2023թ. գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ապրիլի 29-ին ասել է գերատեսչության ղեկավար Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշել է, որ եւս 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամի չափով կայանալու են դատաքննություններ։ «2023թ. դատարան ուղարկված գործերի քանակն ավելացել է գրեթե կրկնակի։ Դա 2022թ. ցուցանիշներից ավելին է 91,4 տոկոսով։ 2023թ. ավարտվել է 33 հազար 396 քրեական վարույթ, իսկ 2022թ.՝ 19 հազար 139։ Ընդհանուր իրավասության եւ առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարաններ են ուղարկվել 8 448 գործեր։ Դրանք հարուցվել էին 10 հազար 170 մարդու հանդեպ։ Համեմատության համար. 2022թ. դատարան է ուղարկվել 4 414 գործ 5 214 մարդու հանդեպ»,- տեղեկացրել է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ 2023թ. նկատվել է «դատարանններում դիտարկված եւ ավարտված գործերի» քանակի ավելացում։ «2023թ. ավարտվել է 5 080 քրեական գործերի քննությունը՝ 5 485 մարդու մասնակցությամբ՝ 2022թ. 3 208 գործերի համեմատ (3 690 մարդու մասնակցությամբ) եւ 2021թ. 2 921 գործերի համեմատ (3 375 մարդու մասնակցությամբ)»,- նշել է գլխավոր դատախազը։ 

ajax-loader