Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Այդ մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում բանաստեղծ Մկտրիչ Սարգսյանի անվամբ փողոց կանվանակոչվի
Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկտրիչ Սարգսյանի անվամբ։ Այդ մասին որոշում է ընդունել Երևանի ավագանին։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝Երևան քաղաքի ավագանին որոշում է.1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն (սկսվում ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել ...
Կարդալ ավելին »Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի հունական համայնքը մայիսի 19-ին հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ` նվիրված 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրություն Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողակարգից հետո եկեղեցու մոտ կարճ ելույթով հանդես է եկել Հայաստանի հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Հավաքին ներկա էին հունական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Հունաստանի ...
Կարդալ ավելին »Նոր տեխնոլոգիաներ` Հայաստանի փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման նպատակով
Նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման նպատակով: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ամեն տարի իր բյուջեի հաշվին իրականացնում է 5 ծրագիր: Հատուկ հանձնաժողովի միջոցով ընտրվում է առավել արդիական ծրագիրը, որի ուղղությամբ էլ իրականացվում են աշխատանքները: Շինարարության ոլորտում այս տարի ընտրվել է և կիրականցվի փոքր բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման սխեմայի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ավելացնում է վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու ծանուցման եղանակները
Կառավարությունը կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության ...
Կարդալ ավելին »Կառավարությունն առաջարկում է օրենքով արգելել ավագանու անդամի՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելը
Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց օրինագծերի փաթեթ, որը միտված է ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը և շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը ։ Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթների նախագիծը, պարզաբանեց, որ «Հանրային ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Բանաձևի նախագիծը չի ընդունվել», – հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում: Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։ ...
Կարդալ ավելին »Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն կլիմայի փոփոխության համատեքստում անդրադարձել են պարենային համակարգերի կայունացմանը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 14-16-ը գտնվել է Հռոմում (Իտալիա)՝ ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի (ERC) 34-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են, որ մասնակիցները մտքեր են փոխանակել կենսաբազմազանության պահպանման և ջրի արդյունավետ կառավարման, կլիմայի փոփոխության և բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ: Կարևորվել է նորարարության և թվայնացման դերը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ կայուն և ցածր արտանետումներով գյուղատնտեսական համակարգերի ամրապնդման գործում: Այցի շրջանակներում Արման ...
Կարդալ ավելին »Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տարածել եւ գրառում արել «Մեր նոր զորամասերից մեկն է: Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին: Համբերությունն ու աշխատանքը հաջողության գրավականն են»,- գրել է նա: Նշենք, որ խոսքը Ազատի զորամասի մասին է, որտեղ զինվորական կացարանը հրդեհվել էր՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դառնալով:
Կարդալ ավելին »