Author Archives: admin

Պետական բյուջեի պակասուրդը պլանավորվածից ցածր է եղել. նախարար

Հայաստանի պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: 2023 թվականին պարտք–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքերի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ հիմնավորվել է՝ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային ...

Կարդալ ավելին »

Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի

Նավթի գները Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին մայիսի 29-ի առավոտյան բարձրացել են: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում, Երևանի ժամանակով ժամը 9:13-ի տվյալներով, մեկ բարելի դիմաց կազմել է 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 %) ավելի է, քան նախորդ սակարկությունների փակման պահի ցուցանիշը: Մայիսի 28-ին այդ պայմանագրերը թանկացել են 0,98 ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի արդյունավետության ստուգման նոր մեխանիզմ ներդնել

Շուտով Ազգային ժողով կուղարկվի ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ծախսերի արդյունավետության ստուգումների գործառույթը ֆինանսների նախարարությունից կտեղափոխվի պետական  վերահսկողության ծառայություն։    Այդ մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդրդադառնալով հարցին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունում ծախսերի արդյունավետության ստուգումներ իրականացվել են։ Նախարարի խոսքով՝ բոլոր ծախսերի ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն իր առաջին մենամարտում մրցեց Բահրեյնի ներկայացուցչի հետ` գերազանցելով նրան: Չալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին: Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել միայն 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումին

Բրյուսելում մայիսի 29-ին մեկնարկել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։ Ֆորումին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով Բրյուսել էր այցելել մայիսի 28-ին։ Բրյուսելում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորեց նմանատիպ լայնամասշտաբ ֆորումին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։ «Մեր հարաբերություններն այսօր ԵՄ-ի հետ և այն հանգամանքը, որ մեր անվտանգային ակնկալիքները նաև ԵՄ-ի աջակցությամբ են ապահովվելու, ...

Կարդալ ավելին »

Գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ անկանխիկ առևտրից թոշակառուներին վերադարձի մասին

 Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: «2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ...

Կարդալ ավելին »

Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն

Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակել հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։ Այդ մասին ասված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։ Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։ ...

Կարդալ ավելին »

Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան

Այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատվել է, ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը: Այդ մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը: «Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ...

Կարդալ ավելին »

Բանակը Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց բանակի նկատմամբ իշխանական մեծամասնության ընկալման փոփոխության մասին։ «Բանակը Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։

Կարդալ ավելին »
ajax-loader