Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի

Նավթի գները Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին մայիսի 29-ի առավոտյան բարձրացել են: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում, Երևանի ժամանակով ժամը 9:13-ի տվյալներով, մեկ բարելի դիմաց կազմել է 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 %) ավելի է, քան նախորդ սակարկությունների փակման պահի ցուցանիշը: Մայիսի 28-ին այդ պայմանագրերը թանկացել են 0,98 դոլարով (1,2 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով ապրիլի 30-ից ի վեր առավելագույն ցուցանիշի` 84,22 դոլարի։

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում ներկա դրությամբ բարձրացել են 0,31 դոլարով (0,39 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80,14 դոլարի։ Նախորդ սակարկությունների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել էր 2,11 դոլարով (2,7 %)՝ մայիսի 17-ից ի վեր մեկ բարելի դիմաց հասնելով առավելագույնի՝ 79,83 դոլարի։

ajax-loader