Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը: Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային ճամբար: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաև մրցույթին մասնակցած, բայց հաղթող չճանաչված բոլոր աշակերտները: Նրանք ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հրդեհ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում
Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ...
Կարդալ ավելին »Հայտնի է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ինքնությունը
«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդալ ավելին »Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում․Մեդհի Սոբհանի
«3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին՝ հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի անվտանգությունը։ «Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը ...
Կարդալ ավելին »«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար Սևանա լճի լողափնյա տարածքում
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Այս մասին նշված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում: «Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը: Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 ...
Կարդալ ավելին »Եղանակը առջիկա օրերին
Հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը Երևան քաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Իսկ Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի ...
Կարդալ ավելին »Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները
Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից: Ուսումնադաստիարակչական աշխատանքների ...
Կարդալ ավելին »Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1967 թ․) դուրս է եկել ...
Կարդալ ավելին »Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը
ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը: Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական ...
Կարդալ ավելին »ՏՏ համակարգերի գլոբալ խափանումը խաթարել է մի շարք ընկերությունների աշխատանքն ամբողջ աշխարհում
Ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։ ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։ Մեծ Բրիտանիայի երկաթուղային ընկերությունները ևս հայտարարել են, որ բախվում են «ՏՏ ոլորտում լայնածավալ մարտահրավերների հետ»:Sky News-ը ստիպված է ...
Կարդալ ավելին »