Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը:

Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 3312:

Որոշմամբ նախատեսված նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 45 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 75 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ:

2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև նոր մասնագիտություններ:

ajax-loader