Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

ajax-loader