Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում Երևանում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։ Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետտարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Շրջապատվե՛ք մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին այնպես, ինչպես դուք. ԲՏԱ նախարարը ողջունել է շրջանավարտներին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։ «Կլինեն պահեր, երբ ...
Կարդալ ավելին »Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Հուլիսի 21-ի՝ ժամը 11.09-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Այս մասին NEWS,am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը մասնակցել է ԶՊՄԿ կազմակերպած Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրվա տոնական միջոցառմանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 ...
Կարդալ ավելին »Հարիսը կարող է հաստատվել որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսի 1-ին. CBS
Օգոստոսի 1-ին սպասվում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրման քվեարկությունը։ Այս մասին կիրակի հայտնել է CBS-ի լրագրող Էդ Օ’Քիֆը։ Ըստ նրա՝ դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակներին կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ասվել է «պատրաստվել օգոստոսի 1-ին կայանալիք քվեարկությանը»: Նա բացատրել է, որ խոսքը վիրտուալ ձևաչափով քվեարկության մասին է, որի արդյունքում, ինչպես և սպասվում էր, «Հարիսը ...
Կարդալ ավելին »Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի կտորները, դրանց մեջ եղել է չպայթած արկ, հնչել է պայթյուն․ պահակը մահացել է
2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական ...
Կարդալ ավելին »Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր օգնականներին հայտնել է ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին դա հանրայնացնելուց րոպեներ առաջ, իսկ այդ որոշման պատճառ են դարձել հարցումների արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Իր հայտարարությունից դեռ մեկ օր առաջ Բայդենն օգնականներին ասել էր, որ կշարունակի ընտրապայքարը, որպեսզի նոյեմբերի ընտրություններում հաղթի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։ Սակայն ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ
ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան: «2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Ռուսաստանի ջրային օբյեկտներում անցած օրվա ընթացքում զոհված մարդկանց թիվը կազմել է 40: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Անցած օրվա ընթացքում երկրի ջրային օբյեկտներում մահացել է 40 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ինչը 21 դեպքով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել են ԱԻՆ-ում: ՌԴ-ում հուլիսի 20-ին ջրավազաններում 53 պատահար է գրանցվել։ Մեկ տարի ...
Կարդալ ավելին »Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին,երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության ...
Կարդալ ավելին »