Author Archives: admin

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Previous Շրջակա միջավայրի նախարար  Հակոբ Սիմիդյանը,  նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էին։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։Նախարարը հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։Պարոն Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային ...

Կարդալ ավելին »

«Տաշիր» ընկերությունների խումբը երկու նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի Նոյեմբերյանում եւ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում

Նոյեմբերյանի 126 ՄՎտ հզորության ՋԷԿ-ը կբավարարի ինչպես Հայաստանում էլեկտրաէներգիայի կարիքները, այնպես էլ էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան, հայտնել են ընկերությունից։ Շինարարական աշխատանքների ընթացքում ընկերությունը պարտավորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ կիրառել,  ինչը նպաստելու է շրջակա միջավայրի պահպանությանը: Բացի այդ, ՋԷԿ-ի կառուցման ընթացքում նախատեսվում է առավելագույնս օգտագործել տեղական շինանյութ եւ աշխատանքային ռեսուրսներ։ Նախագծի համաձայն՝ ՋԷԿ-ի շինարարության ընթացքում կներգրավվի շուրջ 150 աշխատող:Նոր ՋԷԿ-ի ...

Կարդալ ավելին »

«Խավիարային դիվանագիտություն»-ը թարգմանվել է հայերեն

Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»: Այս փաստերն արձանագրել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցը: Լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ աղմակահարույց այս զեկույցը թարգմանել է հայերեն, գիրքը լույս է ընծայել ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգա երկրաշարժեր է կանխատեսել

Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ​​ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։ Ըստ սեյսմոլոգի, մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Մարտի 3-ից 7-ն ընկած ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ․ ԱԳՆ

Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ ...

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկը հիմնական դպրոց կհիմնի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար: Այս մասին գրել է armtimes.com կայքը։ Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, ...

Կարդալ ավելին »

Ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է հայտնում

Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ «Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ...

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ․ մի փոքր կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ: Մարտի 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ ...

Կարդալ ավելին »

Աշոցքում ձյուն է տեղում․ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader