Author Archives: admin

«Որակի նշան»՝ Դուբայ 2023․ International Quality Mark Dubai 2023

Լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։ «Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին՝ բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ ...

Կարդալ ավելին »

OTHA-Spring-2023-ը Երևանում համախմբել է աշխարհի առաջատար մաթեմատիկոսներին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 80-ամյակի շրջանակներում ապրիլի 19-ին ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Որոշվել է այն 2023-ին ...

Կարդալ ավելին »

Քառասունմեկամյա տղամարդուն Երևանում վրաերթի ենթարկած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերեն հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ...

Կարդալ ավելին »

Ջոն Քենեդու եղբորորդին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում

Վաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ​​ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ: Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո ...

Կարդալ ավելին »

Փրկարարները ծառը հեռացրել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են ...

Կարդալ ավելին »

Ուզում էի իմ ազգին ավելի շատ ուրախացնել. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել: «Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար ...

Կարդալ ավելին »

Fox News-ը 787,5 մլն դոլար կվճարի ընտրությունների վերաբերյալ անհիմն պնդումների համար

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը և քվեարկության մեքենաներ արտադրող Dominion Voting Systems կանադական ընկերությունը դատական լսումների մեկնարկից անմիջապես առաջ հաշտության համաձայնության են եկել: Fox News-ը Dominion-ին 787,5 միլիոն դոլար կվճարի որպես փոխհատուցում այն ​հայտարարությունների համար, թե քվեարկության մեքենաներն օգտագործվել են 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները Ջո Բայդենի օգտին կեղծելու նպատակով: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Հաշտության համաձայնագրի կնքման մասին հայտարարությունն արվել է ...

Կարդալ ավելին »

Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

 Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: «Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է ...

Կարդալ ավելին »

Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ»․ մահացել է 9 անձ, գործը դատարանում է

Տնային պայմաններում պատրաստված օղի օգտագործելու հետևանքով 9 անձի մահվան գործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր ...

Կարդալ ավելին »
ajax-loader