Author Archives: admin

2023 թ․ մարտ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114,0% նախորդ տարվա նույն ամսի հետ համեմատած

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն՝  2023 թվականի մարտ ամսին Տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ ՏԱՑ-ը նախորդ տարվա՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատությամբ աճել է 114%-ով։ Այսպես՝ 2023 թ․ մարտը 2022թ․ մարտի համեմատությամբհետևյալ տեսքն ունի. Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114,0% Արդյունաբերության թողարկման ծավալը կազմում է 108,6% Ծառայությունների ծավալը կազմում է 121,9% Առևտրի արտաքին շրջանառության ծավալը կազմում է  249,5% Շինարարության ծավալը կազմում է  ...

Կարդալ ավելին »

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։ Ակցիայի մասնակիցները պահել են ...

Կարդալ ավելին »

851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառած 43.036.149 դրամ վնաս․ ԱԱԾ

2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի ...

Կարդալ ավելին »

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի սենատի ղեկավարի հայտարարությունը

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հայտնում է 1lurer.am-ը: «Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120 000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու ...

Կարդալ ավելին »

Ոսկու և արծաթի գինն աճել է

NYMEX բորսայի ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.36%-ով և կազմել 2002.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.36%-ով և կազմել 25.23 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 1101.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Ապրիլի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում

Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝  նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։

Կարդալ ավելին »
ajax-loader