Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։ Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
5 նոր, օգտակար ֆունկցիաներ WhatsApp-ից
WhatsApp մեսենջերը ստանում է ևս մեկ թարմացում, որը մի շարք նոր և շատ օգտակար գործառույթներ կավելացնի հավելվածին։ Ըստ մշակողների՝ նորամուծությունները «չատը կդարձնեն ոչ միայն ավելի հարմար, այլև ավելի հետաքրքիր»։ Առաջին նորամուծությունը վերաբերում է չատերում հարցումների անցկացմանը։ Այժմ օգտատերերը կկարողանան հարցումներ ստեղծել ոչ թե բազմաթիվ տարբերակների, այլ մեկ պատասխան ընտրելու հնարավորությամբ: Դա անելու համար հարկավոր է անջատել «Թույլատրել մի քանի պատասխաններ» պարամետրը: Այնուամենայնիվ, ...
Կարդալ ավելին »Աշխարհը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել․ IMF
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել: «Տասնամյակների գլոբալ ինտեգրումից հետո աճում է ռիսկը, որ աշխարհը կարող է բաժանվել հակամարտող տնտեսական բլոկների: Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի բնակչության համար»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումում։ ԱՄՀ ղեկավարը ներկա իրավիճակը բնութագրել է որպես «վտանգավոր պատմական պահ» ...
Կարդալ ավելին »Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություն կանցկացվի
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Այսօր ավելի վաղ Միրզիյոևն ստորագրել է սահմանադրական օրենք, որը պետության ղեկավարին թույլ է տալիս վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել: Սրանք առաջին նախագահական ընտրություններն են լինելու այն բանից հետո, երբ սահմանադրության մեջ ուղղումներ մտցվեցին պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգից մինչև յոթ տարի ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Պուտինի հրավերով Մոսկվայում կմասնակցի Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Կարդալ ավելին »NASA-ն թթվածին է ստացել լուսնային արհեստական փոշուց․ հնարավորություն Artemis-ի համար
NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնի (JSC) հետազոտողները կարողացել են վակուումի պայմաններում թթվածին կորզել լուսնային արհեստական հողից: Հետագայում այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ մի տեխնոլոգիայի, որը կօգնի աջակցել Լուսնի վրա կյանքի գոյությանը։ Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Լուսնի վրա թթվածին արտադրելու հնարավորությունը չափազանց կարևոր կլինի Artemis ծրագրի շրջանակում երկարաժամկետ լուսնային ֆորպոստ ստեղծելու տիեզերական գործակալության ծրագրերին աջակցելու համար։ Այս ծրագրի համար NASA-ն ցանկանում է գտնել տեխնոլոգիաներ, որոնք ...
Կարդալ ավելին »Ամենահեշտ վերանորոգվող սմարթֆոնները․ հիշե՛ք, պետք կգա
Սմարթֆոնների վերանորոգմամբ զբաղվող ElectronicHub (EH) ընկերությունը հրապարակել է զեկույց, որում թվարկված են վերջին մի քանի տարիներին արտադրված սմարթֆոնների մոդելները, որոնք ավելի հեշտ կամ դժվար է վերանորոգել, քան մյուսները։ Սա թերևս, կարևոր ինֆորմացիա է, որն օգտատերերը լավ կլինի իմանան նախքան սմարթֆոն գնելը։ Սմարթֆոնների վերանորոգելիության աստիճանը EH-ի փորձագետները գնահատել են՝ հիմնվելով այդ սարքերը քանդելու և դրանցում առկա տարբեր խնդիրներ շտկելու համար ծախսվող միջին ժամանակի ...
Կարդալ ավելին »Չինաստանը սպառնացել է՝ ԵՄ-ի պատժամիջոցները հետևանքներ կունենան
Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ...
Կարդալ ավելին »Հայաստանում անձրևային շաբաթ է սպասվում
Հայաստանի տարածքում մայիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:։ Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը կներկայացվի կառավարության հաստատմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 6-ինկառավարությունում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Կառավարությունից հայտնում են, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների եւ մոտեցումների կիրառումը: «Կարեւորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետեւողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ