Author Archives: admin

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում  մայիսի 22-ի ցերեկը, 24-27-ը հնարավոր է, 23-ին սպասվում ...

Կարդալ ավելին »

Բաց ֆինանսների թեմայով համաժողով՝ Երևանում

Երևանում մայիսի 23-ին տեղի կունենա «Empowering the future of finance and open banking» համաժողովը, հայտնում են Կենտրոնական բանկից: Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Համաժողովի կմասնակցեն բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ: Համաժողովը կբացվի ժամը ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում մահմեդական հոգևորականը ատելության խոսք է կիրառել հայերի դեմ

Թուրքիայում մահմեդական հոգևորականը ատելության խոսք է կիրառել հայերի դեմ Ermenihaber. Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահեմդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։ Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու ...

Կարդալ ավելին »

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս 4-ը հասել է Երևան

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին: Հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի,  երթուղում կկատարվի փոփոխություն. մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի ...

Կարդալ ավելին »

«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց, ինքնորոշում որտեղի՞ց». Նիկոլ Փաշինյան

«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց։ Ինքնորոշմանն էլ եմ անդրադարձել՝ ինքնորոշում որտեղի՞ց»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի հարցից։ Վարչապետն ընդգծեց, որ այսօրվա աշխարհքաղաքական վիճակում տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ ըստ կարևորության սկզբունքը և հետո նոր մյուս սկզբունքներն են շարվում։ «2018թ․ դրությամբ հնարավոր չէր լիարժեք ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում։ Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության ...

Կարդալ ավելին »

Նուբարաշենի աղբավայրում կրակը մարելու և ծուխը վերացնելու համար կպահանջվի մեկ շաբաթ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի՝ կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: «Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական ...

Կարդալ ավելին »

Չեմ բացառում՝ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. Ն․ Փաշինյան

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության, չի մատնանշում՝ որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 %-ը կվերանա»,- նշեց նա։ Անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուն՝ Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկման փուլում է։ «Մեր ընկալումն այն է, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader