Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս 4-ը հասել է Երևան

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին:

Հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի,  երթուղում կկատարվի փոփոխություն. մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի դեպի Կիևյան, Հալաբյան փողոցներ և կհասնի Եղվարդի խճուղի՝ այս կերպ սպասարկելով նաև Դավթաշեն վարչական շրջանը:

ajax-loader