Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։ «Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ասիական ինդեքսներ. 21-04-23
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 28657.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 2039.73 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 3367.03 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 20396.97 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 21-04-23
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 387.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.14 դրամով և կազմել 424.89 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.75 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 481.65 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...
Կարդալ ավելին »Կարճաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացել, որ Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 12:07–ին: ...
Կարդալ ավելին »Ծանրամարտ․ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ներկայացուցիչը դեռևս անհասանելի առաջ է ...
Կարդալ ավելին »Visa Everywhere Initiative մրցույթ՝ Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափների համար
Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին: Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։ Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն: ...
Կարդալ ավելին »Բնապահպանական բանավեճը պետք է տեղափոխել կառուցողական դաշտ. Արմեն Ստեփանյան
Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։ Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին: – Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում ...
Կարդալ ավելին »«Որակի նշան»՝ Դուբայ 2023․ International Quality Mark Dubai 2023
Լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։ «Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին՝ բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ ...
Կարդալ ավելին »OTHA-Spring-2023-ը Երևանում համախմբել է աշխարհի առաջատար մաթեմատիկոսներին
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 80-ամյակի շրջանակներում ապրիլի 19-ին ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Որոշվել է այն 2023-ին ...
Կարդալ ավելին »Քառասունմեկամյա տղամարդուն Երևանում վրաերթի ենթարկած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի ...
Կարդալ ավելին »