Կարճաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացել, որ Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 12:07–ին: Այրվել է պահեստավորած անասնակեր՝ մոտ 100 հակ:

ajax-loader