Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: «Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերում վատացել է
.Ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծ վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը: Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրել է իր հարցը և սպասել Էրդողանի պատասխանին, տիրել է լռություն, ապա այն խախտվել է ինքնազգացության վատթարացման մասին հուշող մի քանի ձայնարկությամբ, որից հետո էլ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը: Շուրջ 25 րոպե դադարից հետո ...
Կարդալ ավելին »Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ապրիլի 26-28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա ...
Կարդալ ավելին »Մայիսի 1-ից շահագործման կհանձնվի 4 երթուղի
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են Հայաստան ներկրված ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու մասին նոր մանրամասներ: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով: Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև ...
Կարդալ ավելին »C-pos. նոր խոսք վճարումների ընդունման ոլորտում
Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը: C-pos-ը նոր խոսք է ծառայությունների և սպասարկման ոլորտում C-pos-ը նորարարարկան լուծում է. հավելված, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ցանկացած պահի ու վայրում ընդունել անկանխիկ վճարումներ սպասարկման և ...
Կարդալ ավելին »ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են՝ Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով: Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 ...
Կարդալ ավելին »Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի ...
Կարդալ ավելին »Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:
Կարդալ ավելին »2023 թ․ մարտ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114,0% նախորդ տարվա նույն ամսի հետ համեմատած
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն՝ 2023 թվականի մարտ ամսին Տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ ՏԱՑ-ը նախորդ տարվա՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատությամբ աճել է 114%-ով։ Այսպես՝ 2023 թ․ մարտը 2022թ․ մարտի համեմատությամբհետևյալ տեսքն ունի. Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114,0% Արդյունաբերության թողարկման ծավալը կազմում է 108,6% Ծառայությունների ծավալը կազմում է 121,9% Առևտրի արտաքին շրջանառության ծավալը կազմում է 249,5% Շինարարության ծավալը կազմում է ...
Կարդալ ավելին »Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», ...
Կարդալ ավելին »