Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 2283.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 8172.50 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2055.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 20934.00 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 25014.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.58%-ով և կազմել 2459.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.91%-ով և կազմել 46583.62 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34930.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: