ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Գումարը կուղղվի Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մինչև 2027-ը դեղագործական արտադրության ծավալը կավելանա 4 անգամ
Կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։ «Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ։ Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել ...
Կարդալ ավելին »Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն
Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով։ Այս նախագծով հաստատում ենք Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի այն հաստատությունների ցանկը, որտեղ կկառուցվեն կրթահամալիրներ կամ դպրոցներ՝ ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը
Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ...
Կարդալ ավելին »Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն ...
Կարդալ ավելին »Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 24-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում ...
Կարդալ ավելին »Հայաստանի բոլոր դպրոցներում վաղը կհնչի «Վերջին զանգ»-ը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ ավարտողներից շատերը վաղուց են սպասել, որ իրենց դպրոցները մի օր վերանորոգվեն։ «Այս դպրոցներից շատերը վաղուց են սպասում նման որոշման, որովհետև հատկապես խոշոր դպրոցները վատ պայմաններում գտնվող շենքերում են։ Ես կցանկանամ դպրոցների անուններ հնչեցնել, որոնք վերանորոգման ծրագրում են. սա նաև լրացուցիչ ոգևորությունն է և տոնական նշելու առիթ կլինի վաղվա համար»,- ասաց ...
Կարդալ ավելին »Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները և Կորեայից ժամանած փորձագետներն ու մաքսային ծառայության մասնագետները քննարկել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր
Քննարկման ընթացքում երկայացվել են ռիսկերի կառավարման համակարգի նկարագիրն ու կիրառման առանձնահատկությունները։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ մաքսային ծառայության արդիականացմանն ուղղված ծրագրի (the BPR/ISP) իրականացման շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Կորեայից ՀՀ ժամանած փորձագետների, ինչպես նաև Կորեայի մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմի և ՊԵԿ համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, նա չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ արձագանքելով հարցին՝ նախարարը մեկնե՞լ է Մինսկ և մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը այսօր ներկա էր Կառավարության նիստին։ Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ ...
Կարդալ ավելին »Իմանալով բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝ ինքս եմ զանգել ԱԱԾ․ Միհրան Պողոսյանի հայտարարությունը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՀՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքի հետ: «Սույն թվականի մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին՝ անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ