Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը
Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի
Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։
Կարդալ ավելին »80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ...
Կարդալ ավելին »Հայաստանի ներդրումային հեռանկարները․ քննարկում Սամարղանդում
Սամարղանդ քաղաքում անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին կից գործարար համաժողովի շրջանակներում կայացել է «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» պանելային քննարկումը: Պանելային քննարկման բանախոսներն էին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը եւ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:
Կարդալ ավելին »Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ՀՀ ՆԳՆ
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ «Հարգելի վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի ...
Կարդալ ավելին »Ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18 -ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19 -ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 10,15,17, Նար-Դոսի ...
Կարդալ ավելին »Օպտիմալացման արդյունքում ՆԳ նախարարությունում կկրճատվի 629 հաստիք
ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հաստիքների թվաքանակը․ օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում կկրճատվի 629 հաստիք: Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները ներկայումս ՆԳՆ նախնական հաստիքացուցակի և ենթակա կառույցների կողմից իրականացվում են ընդհանուր՝ 2728 հաստիքով, որոնցից` ՆԳ նախարարություն՝ 15, Ոստիկանություն՝ 2070, Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, Փրկարար ծառայություն՝ 268, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։ Որոշման ընդունմամբ նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական կողմը կրակել է Կաշենի հանքավայրի ուղղությամբ
Բերդաշենի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման ...
Կարդալ ավելին »Գիտնականները «Տիտանիկի» առաջին ամբողջական սկանավորումն են արել․BBC
Գիտնականներն իրականացրել են «Տիտանիկ» նավի առաջին լայնածավալ թվային սկանավորում՝ օգտագործելով խորը ծովային քարտեզագրում, հայտնում է BBC-ն։ Նավի մնացորդներն Ատլանտյան օվկիանոսի հատակին են՝ 3800 մետր խորությամբ։ Նշվում է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տվել ստանալ ամբողջ նավի եզակի եռաչափ պատկերը։ Հետազոտողները հույս ունեն, որ դրա շնորհիվ նոր մանրամասներ կբացահայտվեն 1912 թ-ին տեղի ունեցած նավաբեկությունից։ «Մենք դեռ հարցեր ունենք՝ պարզ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ ...
Կարդալ ավելին »