Գիտակիրառական նշանակության հերթական պայմանագիրն է ստորագրվել «Չաարատի» և Պոլիտեխնիկի միջև՝ 44 000 000 դրամ ֆինանսավորմամբ։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով ռեկտեր Գոռ Վարդանյանի գրառումը։
««Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ ստորագրել ենք գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր:
Պայմանագրի համաձայն` Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնագիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային հանքավայրի արմատական վերագնահատում` կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև հանքաքարի և մետաղների պաշարների հաշվարկմամբ:
Այս գործակցությունն աներկբա հաստատում է Պոլիտեխնիկի մասնագիտական համայնքի հեղինակությունը, և այն նպաստելու է կրթության ու գիտության որակի բարձրացմանը:
Նմանօրինակ գործակցությունները մեզ համար առաջնային են»,- գրել է ռեկտորը: