Tag Archives: պայմանագիր

Հայաստանը ողջունում է ցանկացած կառուցողական միջնորդական ջանք, բայց խաղաղության պայմանագիրը լինելու է երկկողմ. ՔՊ

Խաղաղության պայմանագիրը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, և, ինչպես երևում է համաձայնագրի նախագծի տարբերակից, որը կողմերը շարունակում են փոխանակել, խոսքը երկկողմ համաձայնագրի մասին է։ Այդ մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը լինի ոչ թե երկկողմ, այլ եռակողմ: «Ինչ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում գազի գնումների ԵՀ նախագծի շրջանակում պայմանագրեր են կնքվել պահանջարկի միայն 2%-ի համար

2023-ի սկզբին մեկնարկած ԵՄ-ում գազի համատեղ գնման Եվրոպական հանձնաժողովի նախագիծը չարդարացրեց սպասելիքները. կնքվեցին պայմանագրեր՝ «պոտենցիալ պահանջարկի ծավալի միայն 2%-ը ապահովող»: Սա իրականացվեց Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման պայմաններում: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ փորձագետների՝ օգտագործելով «AggregateEU» հարթակը, որը ստեղծվել է ուկրաինական հակամարտության պատճառով էներգետիկ ճգնաժամի գագաթնակետին, երկրները պետք է գրանցեին իրենց գազի կարիքները՞ Որպես այս սխեմայի մաս, ԵՀ-ն յուրաքանչյուր ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել արհեստական բանականության կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիր

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել արհեստական բանականության կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիրը, որը իրավաբանորեն պարտադիր կլինի: Խոսքը Եվրոպայի խորհրդի փաստաթղթի մասին է, որը երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրի, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից: Համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները պատասխանատու են լինելու ԱԲ համակարգերում վնասակար կամ խտրական բովանդակության համար: Դրա համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

25,7 միլիոն դոլարի տեխնիկա գնելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Komasu-ի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար։ Այդ մասին հուլիսի 19-ին՝ Հանքագործի և մետալուրգի օրը, ԶՊՄԿ Քաջարանի բացահանքում Komasu հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրած շոուի ժամանակ հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ «Միայն 2022-ին 25,7 միլիոն դոլարի 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ։ Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ...

Կարդալ ավելին »

Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր չի կնքել․ RMC Sport

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը, հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային հավաքականի ավագին և «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել էր Կատարի 7-րդ էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Ելիսեյան պալատում կայացած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը չի խուսափել ապագայի մասին հարցերից և հավաստիացրել ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ ՏԿԵ ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Հյուսիս-Հարավ միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի կառուցման պայմանագիրը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։ Նախարարը ողջունել է ...

Կարդալ ավելին »

«Չաարատը» 44 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Պոլիտեխնիկի հետ

Գիտակիրառական նշանակության հերթական պայմանագիրն է ստորագրվել «Չաարատի» և Պոլիտեխնիկի միջև՝ 44 000 000 դրամ ֆինանսավորմամբ։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը՝ մեջբերելով ռեկտեր Գոռ Վարդանյանի գրառումը։ ««Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ ստորագրել ենք գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր: Պայմանագրի համաձայն` Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնագիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 81 կողմ և 0 դեմ ձայնով՝ օրենսդիրը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագծին։ Ըստ այդմ՝ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվում է 122-ը։ Այսպիսով՝ գործատուի նախաձեռնությամբ ...

Կարդալ ավելին »

Mastercard-ը եւ Դուբայի ֆինանսական կենտրոնը կխթանեն թվային վերափոխումը

Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC) եւ Mastercard-ը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել թվային վերափոխումը խթանելու վերաբերյալ՝ նորարար ֆինտեխ ընկերությունների հետ գործակցությամբ: Գրում է Banks.am-ը։ DIFC-ի եւ Mastercard-ի միջեւ համագործակցությունը սկսնակ եւ կայացած ֆինտեխ ընկերությունների համար հասանելի կդարձնի Mastercard-ի ցանցը, փորձը, գիտելիքները, ինչպես նաեւ DIFC-ի ֆինանսական էկոհամակարգը: Համագործակցությունը կկենտրոնանա նոր վճարային լուծումների եւ թվային ծառայությունների ստեղծման, ինչպես նաեւ գոյություն ունեցողների ընդլայնման ...

Կարդալ ավելին »
ajax-loader