Author Archives: admin

Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորված օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մարզերում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում կդիտվի ...

Կարդալ ավելին »

Լիբանանի խորհրդարանը 12-րդ անգամ կփորձի հանրապետության ղեկավար ընտրել

Լիբանանի միապալատ խորհրդարանում այսօր տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Պետական բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն Ջիհադ Ազուրը, որը 2005-2008 թթ.-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, և «Ալ-Մարադա» քրիստոնեական կուսակցության առաջնորդ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Թոնի Ֆրանժիեն: Այդ մասին տեղեկաcնում է ТАСС գործակալությունը: Պատգամավորները 2022 թ. սեպտեմբերից ի վեր հանրապետության ղեկավար ընտրելու 12-րդ փորձն են ձեռնարկելու։ Պետության բարձրագույն պաշտոնը թափուր է մնում ...

Կարդալ ավելին »

Հուշարձանների պահպանության կանոնների խախտման տուգանքները կավելանան

Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը:  Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական ծակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք նախարարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան  կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան   մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին,   Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ԱԳՆ

Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ:  Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 14-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 34212.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 4369.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 13573.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 14-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.98%-ով և կազմել 69.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.86%-ով և կազմել 74.44 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 14-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.67%-ով և կազմել 1962.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 23.89 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 984.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader