ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԵԱՏՄ գործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ վարչապետ
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ «Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում»,-ասել է նա ՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում լոգիստիկայի ...
Կարդալ ավելին »Համագործակցության շրջանակում այս տարվա աշխատանքը դրական եմ գնահատում . ՀՀ վարչապետն՝ ԱՊՀ նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին: Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։
Կարդալ ավելին »Այլ մոլորակի բեկորնե՞ր․ գիտնականները Երկրի խորքերում երկու հսկա կուտակումներ են հայտնաբերվել
Դրանք կարող են լինել հին մոլորակի մնացորդներ: Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի տակ՝ Երկրի միջուկը շրջապատող մանտիայի ամենացածր հատվածում, կան երկու հսկա կուտակումներ: Իհարկե, դեռևս գոյություն չունեն Երկրի միջուկը տեսնելու ուղղակի ուղիներ․ ամենախորը փոսը, որ մարդիկ երբևէ փորել են, ունի ընդամենը 12263 մետր խորություն, որը դեռ շատ հեռու է երկրակեղևի ստորին շերտերը ճեղքելուց (35000-ից մինչև 45000 մետր): Այդուամենայնիվ, գիտնականներն արդեն սովորել ...
Կարդալ ավելին »Մարզերում կներդրվեն պրոբացիայի շրջիկ գրասենյակներ
Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելիությունը համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթների դեպքում։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Ինչպես գիտեք, քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ, ինչպես նաև՝ ...
Կարդալ ավելին »360 միլիոն դրամ կհատկացվի 11 մարզական ֆեդերացիայի և Երևանի շախմատի ֆեդերացիային
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային՝ 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ «Սպորտում մեծ նվաճումների, հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մազրումային և մրցումային փուլերի ...
Կարդալ ավելին »ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ հիփոթեքային ծրագրից
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ «Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա դիմելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ ...
Կարդալ ավելին »Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց ...
Կարդալ ավելին »«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
«Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այդ մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում: « «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ այդ ...
Կարդալ ավելին »