Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կապանի երկրագիտական թանգարանը քաղաքի մշակույթի պալատում ցուցահանդես է կազմակերպել։ «Հիմնականում ներկայացված են ուշ բրոնզե երկաթեդարյան բրոնզից պատրաստված առարկաներ, որոնք վկայում են, որ մեր նախնիները մետաղամշակությամբ զբաղվել են ավելի քան 4000 տարի առաջ»,- armhanq.com ի հետ զրույցում նշեց Երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ պատրաստելու՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի ...
Կարդալ ավելին »«Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց` Տավուշի երիտասարդների համար
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց: Մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին: Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով ...
Կարդալ ավելին »Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ փրկարարներն ուժեղացված ծառայություն կիրականացնեն
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը, «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև՝ դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուժեղացված ծառայություն կիրականացվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ընդգծելով, որ բացի հրաձգային զենքից, կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14-ին, ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության ...
Կարդալ ավելին »2023-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 31%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,459.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 31.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին ...
Կարդալ ավելին »Հոլիվուդյան դերասանները գործադուլ են սկսել՝ միանալով սցենարիստներին
Կինոստուդիաների հետ բանակցությունների խափանումից հետո հոլիվուդյան դերասանները տեղի ժամանակով կեսգիշերից (Երևանի ժամանակով՝ հուլիսի 14-ի առավոտյան ժամը 11։00-ից) գործադուլ են սկսել։ Այսպիսով, նրանք միանում են ֆիլմերի և հեռուստաշոուների սցենարիստներին, որոնք մայիսից ակցիաներ են անցկացնում աշխատանքային պայմանների բարելավման համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Սցենարիստների ակցիաներն արդեն իսկ խափանել են բազմաթիվ շոուների ու ֆիլմերի արտադրության գործընթացը։ Այժմ ստուդիաները բախվում են 63 տարվա ...
Կարդալ ավելին »«Հանքաշխարհի լեգենդը». կայացավ Սոս Դավթյանի գրքի շնորհանդեսը
Քաջարանի մշակույթի տանը կայացավ Սոս Դավթյանի «Հանքաշխարհի լեգենդը» գրքի շնորհանդեսը։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն ու Քաջարան համայնքը հուշագիր են ստորագրել
Հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ 2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ և ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցույան սերտ կապեր, և հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ Հուշագրով նախատեսվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ