Author Archives: admin

Apple-ը համակարգչային մատակարարման աճ գրանցած միակ ընկերությունն է աշխարհում

Apple-ը համակարգիչների միակ խոշոր արտադրողն էր, որը կարողացավ ավելացնել համակարգիչների մատակարարումները 2023թ․ երկրորդ եռամսյակում: Այս մասին գրում է CNBC-ն՝ վկայակոչելով IDC-ի տվյալները։ Mac-ի առաքումներն աճել են 10,3%-ով: Սա Apple-ին թույլ տվեց իր մասնաբաժինը շուկայում 6,8%-ից հասցնել 8,6%-ի և զբաղեցնել չորրորդ տեղը։ Mac-ի մատակարարումների աճը պայմանավորված է նրանով, որ Apple-ը համակարգիչների արտադրության հետ կապված խնդիրներ չի ունենում, որոնք առկա էին 2022թ․ ...

Կարդալ ավելին »

2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հսկողական միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի     համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Ռուսաստանը թվային ռուբլու մասին օրինագիծ է ընդունել

Ռուսաստանի CBDC նախագիծը՝ թվային ռուբլին, մի քայլով մոտեցել է իրականությանը: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Պետդուման, երրորդ ընթերցմամբ ընդունել է թվային ռուբլու մասին օրինագիծը։ Օրենսդրությունն այժմ տեղափոխվում է ասամբլեայի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ, և եթե ընդունվի՝ նախագահի նստավայր: Օրինագիծը, որը վերջին անգամ փոփոխվել է հունիսի վերջին, սահմանում է «պլատֆորմի», «մասնակիցների» և «օգտատերերի» իրավական սահմանումները, ինչպես նաև CBDC ...

Կարդալ ավելին »

720 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ  256․8 մլն դրամի չափով տուգանք: ...

Կարդալ ավելին »

Վճարի՛ր, եթե «պարզապես նայելու» ես․ Իսպանիայի խանութներից մեկը գտել է հերթից խուսափելու ձևը

Իսպանիայի խանութներից մեկը գումար է գանձում զբոսաշրջիկներից, որոնք գալիս են «պարզապես նայելու համար», հայտնում է The Local-ը: Ինչպես պատմել են Բարսելոնայի հուշանվերների խանութի աշխատակիցները, ամեն օր իրենց այցելում է զբոսաշրջիկների բազմություն, սակայն նրանցից շատերը ապրանք չեն գնում, այլ պարզապես նայում են տեսականին՝ հերթեր ստեղծելով տարածքի ներսում։ Ի պատասխան՝ խանութի տերերը հայտարարություն են տեղադրել, որ «ուղղակի նայող» այցելուները պետք է 5 ...

Կարդալ ավելին »

Վթար Իջևան-Երևան ճանապարհին․ կա զոհ և տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին տեղեկություն է ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից. Քերոբյան

ՀՀ-ում ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օրը։ Քաջարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին 5 տարիներին մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, և արդեն արդյունքներ կան։ «Անցյած տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումներն առաջին ...

Կարդալ ավելին »

Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն հուլիսի 17-ին ընտրվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի տնօրեն: Այս մասին հայտնեցին Մատենադարանից: Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader