Վճարի՛ր, եթե «պարզապես նայելու» ես․ Իսպանիայի խանութներից մեկը գտել է հերթից խուսափելու ձևը

Իսպանիայի խանութներից մեկը գումար է գանձում զբոսաշրջիկներից, որոնք գալիս են «պարզապես նայելու համար», հայտնում է The Local-ը:

Ինչպես պատմել են Բարսելոնայի հուշանվերների խանութի աշխատակիցները, ամեն օր իրենց այցելում է զբոսաշրջիկների բազմություն, սակայն նրանցից շատերը ապրանք չեն գնում, այլ պարզապես նայում են տեսականին՝ հերթեր ստեղծելով տարածքի ներսում։ Ի պատասխան՝ խանութի տերերը հայտարարություն են տեղադրել, որ «ուղղակի նայող» այցելուները պետք է 5 եվրո վճարեն։ 

Խանութի մենեջերներ Թոնի Մերինոն պարզաբանել է, որ նա և իր գործընկերներն իրականում շահագրգռված չեն զբոսաշրջիկներից գումար գանձել, սակայն պատուհանում տեղադրված գովազդը զգալիորեն նվազեցրել է այցելուների թիվը։

Սոցցանցերի օգտատերերը չեն աջակցել նախաձեռնությունը և խանութի ղեկավարությանը մեղադրել են ագահության համար։ Այդուամենայնիվ, Թոնին հայտնել է, որ իրենք պատրաստ չեն հրաժարվել նոր կանոնից, քանի որ այն ավելի շատ առավելություններ ունի, քան բացասական կողմեր:

ajax-loader