Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներն աճել են. 10-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 15852.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 7322.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 7587.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 1004.72 կետ:

Կարդալ ավելին »

Ամփոփվել են առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի կատարած աշխատանքները

ՀՀ քննչական կոմիտեում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։ Ինչպես ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն պարզաբանել է Road Control հավելվածում գրանցման կարգը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Road Control բջջային հավելվածում գրանցման կարգը՝ նշելով, որ հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: «Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple ...

Կարդալ ավելին »

Ազատ ոճային ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել ԱՊՀ խաղերում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարն ԱՊՀ երկրորդ խաղերում: Հայաստանն ազատ ոճում նվաճեց միայն 3 բրոնզե մեդալ: Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի սպորտային համալիրում ընթացող ըմբշամարտի մրցաշարում 57 կգ քաշային Նարեկ Հակոբյանը մեկնարկում հաղթեց տաջիկ մարզիկին, սակայն կիսաեզրափակիչում զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Հակոբյանը գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար ուժերը չափելով Ղրղըզստանից Ռասուլ Սալիևի հետ: Հայ մարզիկը զիջեց 13:2 հաշվով: 61 կգ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշենի ուղղությամբ. քաղաքացիական մեքենա է վնասվել

Ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն՝ մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային փոխհատուցման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ: Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարը հանդիպել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագրի մասնակից ճամբարականներին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է տիեզերական տեխնոլոգիաների՝ Հայաստանի համար կարևորության մասին, նշել, որ Հայաստանի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ: Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի ...

Կարդալ ավելին »

Նորվեգիայում և Շվեդիայում տեղատարափներ են

Սաստիկ տեղատարափներ են մոլեգնել Նորվեգիայի հարավային հատվածում և Շվեդիայի կենտրոնական շրջաններում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Նորվեգիայի հարավում անձրևները հանգեցրել են սողանքների։ Ոստիկանությունն ավելի քան 600 մարդու է տարհանել Օսլոյից դեպի հյուսիս ընկած բնակավայրերից։ Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի վարչությունը հեղեղումների և սողանքների պատճառով օգոստոսի 8-ին երկարաձգել է երկրի համար վտանգավորության «կարմիր» մակարդակի գործողության ժամկետը։ Անբարենպաստ եղանակը Նորվեգիայում հաստատվել ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեայում շոգից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել

Կորեայի Հանրապետությունում առնվազն 27 մարդ է մահացել շոգերի պատճառով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2018 թվականից ի վեր։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան տեղեկությունը տարածել է Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունը։ Իշխանությունների տվյալներով՝ մայիսի վերջից մինչև օգոստոսի 8-ը 27 մարդ է մահացել շոգ եղանակի հետ կապված հիվանդություններից։ 2018 թվականին նույն պատճառներով մահացել էր 48 մարդ։ Մայիսի 20-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են մոտ 50 միլիոն դրամի յուրացման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։ Ինչպես տեղեկանում ենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader