Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։ Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով մեկ բանվոր մահացել է, մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Շիրվանի կենտրոնական հիվանդանոց: Փաստը հետաքննվում է: Մահացած ու վիրավոր քաղաքացիները Շիրվանի բնակիչներ են: Ձեռնարկության գործունեության հիմնական ուղղություններն են հատուկ նշանակության արտադրանքի, կապի սարքավորումների, ընդհանուր սպառման ապրանքների ստեղծում, կատարելագործում և արտադրություն:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ադրբեջանն օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, որպեսզի հայկական պետությանը զրկի հիմնական տնտեսական ներուժից
Հայաստանի համար հանքարդյունաբերության նշանակությունն առավել քան նշանակալի է։ Այս ճյուղը միշտ եղել և մնում է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։ Մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) զգալի մասն ուղղվում է այս ոլորտ, որն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և խթանում տարածքային զարգացումը։ Հանքագործների և մետալուրգների միջազգային միության՝ «Հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի արտահանման ինդեքսով 182 երկրներից առաջին ...
Կարդալ ավելին »Fashion Award 2023․ նորաձևության տենդենցը
Fashion Award 2023-ն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ։ Այն ստեղծել է YBAF-ը՝ աջակցելու սկսնակ տեղացի դիզայներներին: View this post on Instagram A post shared by Yerevan Biennial Art Foundation (@ybafarmenia) Այս տարի Fashion Award-ը նոր ձեւաչափ է ձեռք բերել։ Նախ, սովորական շոուի փոխարեն, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ցուցահանդեսի ձեւաչափով ուսումնասիրել եզրափակիչ փուլ անցած հինգ կերպարներ: Եվ միայն դրանից հետո սկսվեց ցուցադրությունը։ ...
Կարդալ ավելին »Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցի սպորտային մասնաշենքում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է Xinhua պարբերականը։ Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Հուլիսի 24-ին փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ հոգու գտել են մահացած։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկրի հյուսիս-արևելյան Հեյլունցզյանի նահանգի Ցիցիկար ...
Կարդալ ավելին »ՄԻՊ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է ՀՀ-ի հետ գործակցության փորձը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։ Միջոցառմանն անդրադարձ է ...
Կարդալ ավելին »Երևանում աղբահանության խնդիրը մեմղվել է․ Ավինյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել
Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, աշխատանքները կազմակերպվել են 24/7 գրաֆիկով, գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան մեքենա: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է սկսել ծառայողական քննություն՝ պատճառները հիմնային հասկանալու և խնդրին հիմնարար լուծումներ տալու նպատակով:
Կարդալ ավելին »Երևանում և Ստեփանակերտում համաժամանկյա հանրահավաքներ տեղի կունենան
Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում հուլիսի 25-ին, ժամը 20:00-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:։ Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը Թեհրանում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Կարդալ ավելին »ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նա շեշտել է, որ ...
Կարդալ ավելին »Մեկ՝ արև, մեկ՝ անձրև․ սպասվում է շոգ, փոփոխական եղանակ
Հայաստանի տարածքում 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության ...
Կարդալ ավելին »