Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: «Հուլիսի 30-ին ժամը 11:45-ին Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին ժամը 22:18-ին հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսները նվազել են. 03-08-23
Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.68%-ով և կազմել 32159.28 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 2268.35 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 3280.46 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 19420.87 կետ:
Կարդալ ավելին »Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։ Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։ ...
Կարդալ ավելին »Մեր նպատակն է՝ չծխեն․վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը ծխելու արգելքի նկատմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը հանրային սննդի կետերում ծխելու արգելքի նկատմամբ: Նա շեշտեց՝ թեպետ օրենքի ուժով արգելվում է հանրային սննդի վայրերում ծխելը, քիչ չեն դեպքերը, երբ օրենքը խախտվում է: «Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պետք է պատասխանատվություն դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք թույլ չտան ծխել»,-շեշտեց Փաշինյանը ...
Կարդալ ավելին »Թերի ապրանքի վերադարձի դեպքում Wildberries-ը հետադարձ առաքման արժեք չի գանձի
Wildberries միջազգային առցանց հարթակն ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ «Այժմ ապրանքը ստանալիս` այն թերի լինելու դեպքում, նաեւ սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու պարագայում գնորդն անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները եւ համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում թերի ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը ...
Կարդալ ավելին »Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին
Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության սպորտի ...
Կարդալ ավելին »Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական, վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարդալ ավելին »Հնդկաստանը Tesla-ին թույլ կտա իր երկրում արտադրել պահեստամասեր
Հնդկաստանը կարող է դիտարկել ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների կարևոր բաղադրիչների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում: Սա կարևոր կլինի, քանի որ Tesla-ն այժմ ներմուծում է էլեկտրական մեքենաների որոշ հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են մարտկոցները Չինաստանից: Tesla-ն գործուն քայլերով ցուց է տալիս իր պատրաստակամությունը ներդրումներ կատարելու իր մատակարարման շղթայի էկոհամակարգը Հնդկաստանում կառուցելու համար: Հուլիսին Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը ...
Կարդալ ավելին »35 վարույթ, մոտ 86,2 մլն դրամի տուգանք՝ ոչ իրական զեղչերի համար
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի եւ այլ ակցիաների համար «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին: Այդ մասին տեղեկացնում է ՄՊՀ միջազգային գործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ