Author Archives: admin

Օգոստոսը կլինի փառատոնային․ «ՏԱՐԱԶֆեստ», «Dilijan Wine Fest», Սևանի միջազգային երաժշտական միջոցառում

Հայաստանում օգոստոսն առանձնանալու է զբոսաշրջային փառատոնների ակտիվությամբ։ Հրավիրած ասուլիսում ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ կարևորելով փառատոնային տուրիզմի զարգացումն, այս տարի Զբոսաշրջության կոմիտեն աջակցում է 17 փառատոնների անցկացմանը։ «Բոլոր փառատոնները յուրահատուկ են՝ ընդգրկում են արկածային, գաստրո, մշակութային տուրիզմը։ Նման փառատոններով զարգացնում ենք փառատոնային մշակույթը՝ ներգրավում ենք նոր զբոսաշրջային հոսքեր արտասահմանից։ Առաջին կիսամյակում 1 մլն 5 հազար զբոսաշրջիկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 2,5 միլիարդ դրամ՝ Զինված ուժերի կարիքների բավարարմանը

Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը, որը  կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ

 Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի: Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի ...

Կարդալ ավելին »

Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին:   Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ...

Կարդալ ավելին »

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ ...

Կարդալ ավելին »

Forbes. Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ գործարարն է

Իլոն Մասկը գլխավորում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Մասկի կարողությունն աճել է 4,2 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 240.7 միլիարդ դոլար։ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն երկրորդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 234.6 միլիարդ դոլար։ Նրանց հաջորդում է Amazon Corporation-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle Corporation-ի հիմնադիրներից Լարի Էլիսոնը, իսկ Microsoft-ի հիմնադիր ...

Կարդալ ավելին »

206 դատավորի աշխատավարձ կբարձրանա մոտ 60 տոկոսով

Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստին: «Նախագծով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել այսօր ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը: Հայաստանում ունենք գործող 300 դատավոր: Նախագիծը հաստատվելու դեպքում թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Դա ընդհանուր իրավասության դատարանն է, վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-ասաց Արդարադատության նախարար ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 27-07-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 2213.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 8617.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2152.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.83%-ով և կազմել 21590.00 դոլար, անագի գինն աճել է 0.38%-ով և կազմել 29010.00 ...

Կարդալ ավելին »

Բյուրականում երկհարկանի տուն է այրվել. 2-րդ հարկում հայտնաբերվել է 49- ամյա քաղաքացու դի

Արագածոտնի Բյուրական գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում հուլիսի 27-ին ժամը 04։43-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, երկրորդ հարկում հայտնաբերվել է 1974 թվականին ծնված Ե․ Պ․-ի դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։58-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված:

Կարդալ ավելին »
ajax-loader