Author Archives: admin

Արցախում հավաքագրված եկամուտները թերակատարվել են 54.6%-ով

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախնական տվյալներով Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1% կամ պակաս 9,6 մլրդ դրամով: Արցախի պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6%-ով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ դրամ: Նշվում է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտահանման մոտ 25%-ը կազմել է վերաարտահանումը

«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. Հայաստանի տնտեսության արտահանման կառուցվածքը, վեր հանել դիտարկվող ժամանակահատվածում արտահանման աճի պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, ինչպես նաեւ, այդ գործոնների բացակայության պայմաններում ՀՀ-ում տնտեսական աճի հնարավորությունները։ Զեկույցում նշվում է, որ ՀՀ տնտեսության արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ եւ պարունակում է էական ռիսկեր։ «2022թ.-ին ՀՀ տնտեսության արտահանման կազմում որոշ ապրանքախմբերի գծով նշանակալի աճ է ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 7-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.13%-ով և կազմել 11,217,104.47 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.13%-ով և կազմել 29,038.04 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.28%-ով և կազմել 1,833.23 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.063120941 (+0.13%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.73%-ով և կազմել 230.69 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007942846 ...

Կարդալ ավելին »

Երևանում առաջին անգամ համերգ կունենա լիբանանահայ հայտնի երաժիշտ Կի Մանուկյանը

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա լիբանանահայ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար Կի Մանուկյանը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 20:0 Dvin Music Hall-ում։ Օգոստոսյան այս իրադարձությունը Կի Մանուկյանի առաջին համերգն է Հայաստանում: Երաժիշտը հանդիսատեսին կընկղմի մի յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության, որը միաձուլում է ավանդույթը նորարարության հետ, ճամփորդություն, երբ արտիստը կցուցադրի իր կիրքը հայկական արմատների հանդեպ իր արվեստի միջոցով: Կի Մանուկյանը ...

Կարդալ ավելին »

Հայաստան է թափանցում հզոր ջերմային ալիք. ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում   սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 07-08-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 7-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 384.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 422.50 դրամ (+1.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 426.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.00 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.06 դրամ (-0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Ցուկերբերգը Մասկի հետ մենամարտի օր է նշանակել

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ և մենամարտի օր է առաջարկել օգոստոսի 26-ը: «Ես պատրաստ եմ այսօր: Երբ նա ինձ առաջին անգամ մարտահրավեր նետեց, ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ը, բայց նա դեռ չի հաստատել»,- գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում՝ հավելելով, որ թերահավատ է, որ մենամարտը ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին

Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական ​​դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական ​​հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ...

Կարդալ ավելին »

Նոր Երզնկա գյուղում երեք մեքենաներ են բախվել, երկու մարդ հոսպիտալացվել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին ահազանգ է ստացել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Նոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader