Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել 4 մլրդ դրամի միջպետական վարկ: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում: «Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս տարի կանցնի 8 հազար դոլարը․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն այս պահին զարգացվածության այլ մակարդակ ունեցող երկիր է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանն ասել է, որ մեկ շնչին բաժին ընկնող Համախառն ներքին արդյունքն այս տարի կանցնի 8000 դոլարը, ինչը կրկնակի ավել է, քան 2020 թվականին էր։ «Այսինքն, մենք կտրուկ աճ ենք արձանագրում՝ որպես երկիր, նաև՝ որպես հասարակություն»,- հայտարարեց Քերոբյանը՝ ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում
«Մարտական եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտական եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», – ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, ...
Կարդալ ավելին »Իրանը պատմական իրադարձություն է համարում անդամակցությունը BRICS-ին
Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է BRICS-ի մշտական անդամ: Անդամակցությունն աշխարհի զարգացող երկրների խմբին պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողությունը»,- գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում: BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, ...
Կարդալ ավելին »Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...
Կարդալ ավելին »SUMMEET-ին Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը
SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը: Պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։ Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր ...
Կարդալ ավելին »Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին
Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը ...
Կարդալ ավելին »Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար
Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ ...
Կարդալ ավելին »«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրտսեր բուժաշխատողը հափշտակել է խոշոր չափի գումար․ գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնակն կայքից։ Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների ...
Կարդալ ավելին »Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման ...
Կարդալ ավելին »