Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 29-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 34559.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 4418.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 13705.13 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 29-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 15792.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 7324.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7338.58 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 1057.97 կետ:

Կարդալ ավելին »

Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը

Փոքր ինքնաթիռների ավիաշոու, ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոններով շոու, ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ. Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը։ Սա արդեն 4-րդ Air Fest-ն էր, սակայն նախորդ 3-ն անցկացվել էին Արցախում։ Ստեփանավանում անցկացվող օդային փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Վրաստանից և Ռուսաստանից։ Լուսանկարները՝ Հայկ ՄանուկյանիԱմբողջ օրվա ընթացքում Ստեփանավանի օդանավակայանի երկնքում սավառնում էին թռչող սարքեր՝ ...

Կարդալ ավելին »

80-ից ավելի ռուսաց լեզվի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ անցկացվել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները ...

Կարդալ ավելին »

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել Շառլ Ազնավուրի քանդակի նախագիծը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են

 Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում  և այլն։ Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը, վերոհիշյալ համակարգը կգործարկվի աշխարհահռչակ Sherpa ընկերության հետ համագործակցության արդյունքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Դալմայի այգիներում կկառուցվի մոտ 200 հա անտառային պուրակ

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ:  Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:

Կարդալ ավելին »

Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի հաշիշ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական նեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը: Այդ մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից: «Օրերս  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երեք հայ երիտասարդի ձերբակալելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել, իբր, ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։ Արցախի տեղեկատվական շտաբը ներկայումս հայտնել է միայն 2001 թվականին ծնված ...

Կարդալ ավելին »
ajax-loader