Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։ Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում: «Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր համակարգով․ ՊԵԿ
2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ համակարգ հնարավոր է մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլեւս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու ...
Կարդալ ավելին »Պղնձի և ցինկի արտահանումը կրճատվում է, մոլիբդենի և թանկարժեք մետաղներինը՝ աճում
Հայաստանը 2022 թվականին պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 4,4% – ով ՝ մինչև 410,6 հազար տոննա (2021 թվականի 15,7% անկման դիմաց)։ Արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումը նույնպես նվազել է ՝ 13,8% – ով՝ կազմելով 663 մլն դոլար։ Ըստ մաքսային տվյալների ՝ պղնձի հանքաքարը, հիմնականում, արտահանվել է Չինաստան (42,6%), Բուլղարիա (30,8%), Շվեյցարիա (23,5%), և շատ ավելի քիչ ՝ ՌԴ (1,7%), ...
Կարդալ ավելին »Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ կարգապահության վիճակի և խնդրահարույց հարցերի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը: Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ: «Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի ...
Կարդալ ավելին »Երևան-Մեղրի ճանապարհի վթարի դեպքով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում 2023 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտոպատահարի դեպքի առթիվ երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության ...
Կարդալ ավելին »Երևանում կայացավ Binance Community Meetup-ը
Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ը Հայաստանում հանդիպում է կազմակերպել տեղացի օգտատերերի հետ՝ քննարկելու շուկայի միտումները, ներկայացնելու արված աշխատանքն ու արձագանքելու հայաստանցի օգտատերերի հարցերին ու առաջարկներին։ «Հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային ՏՏ մասնագետների հաբ, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում ...
Կարդալ ավելին »Կապանի օդանավակայանից թռիչքներ են լինելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից. Սյունիքի մարզպետ
Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ...
Կարդալ ավելին »Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածով
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ...
Կարդալ ավելին »Աշխատանք՝ զորացրված քաղաքացիներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է աջակցել պարտադիր զինվորական ծառայություն անցած անձանց, որոնք վերապատրաստվելու կամ աշխատանքի կարիք ունեն։ Այդ մասին նախարարությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 ...
Կարդալ ավելին »