Author Archives: admin

Խաչիկ գյուղում 7-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը

Վայոց Ձորի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 23-ին արդեն 7-րդ անգամ կանցկացվի ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը։ Համայնքում առաջին անգամ փառատոն անցկացվել է 2013 թվականին, այդ ժամանակ այն կոչվել է Խաչիկ գյուղի տոն։ Հաջորդ տարի որոշում է կայացվել այն վերանվանել և դարձնել Գաթայի փառատոն։ Հրավիրած ասուլիսին միջոցառման կազմակերպիչ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նշեց, որ փառատոնը գյուղում սպասված իրադարձություն է։ «Փառատոնն ավարտվելուց հետո ...

Կարդալ ավելին »

Բհարաթ․ Հնդկաստանը փոխում է երկրի պաշտոնական անվանումը

նդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին տեղեկացնում է հնդկական The Economic Times պարբերականը։ Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։ Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը

 Մեկ տեղում ծանոթանալ Հայաստանի, գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին.  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 9-ին կանցկացվի «Արվեստների և արհեստների» փառատոնը։ Հրավիրած ասուլիսին «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամ»-ի նախագահ Մարիա Մինասյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ Առանձին տաղավարներով ներկայացված ...

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 385.81դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.32 դրամ (նվազել է 2.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.35 դրամ (նվազել է 3.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

3 500 572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3 50 ․572 դրամ։ Սեպտեմբերի ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։  «Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ...

Կարդալ ավելին »

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: ԿԳՄՍՆ-ն ...

Կարդալ ավելին »

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0,24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն: Այդ մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին: Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում ...

Կարդալ ավելին »

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։   «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել ...

Կարդալ ավելին »
ajax-loader