Հայաստանում սեպտեմբերին կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն։ Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։ Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Պտղնիի տաճարում՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը
Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն ընդունեց խաղային քարտերը դրամական միջոցներով համալրելու հնարավորությունները սահմանափակող նախագիծը
Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում ...
Կարդալ ավելին »Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Չինաստանի համար
Վրաստանը սեպտեմբերի 11-ից անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։ «Մենք որոշում ենք ընդունել, որպեսզի այսօրվանից Չինաստանի քաղաքացիների համար գործի անայցագիր ռեժիմ։ Այսօր ես կհրապարակեմ համապատասխան կարգադրությունը, և, անկասկած, դա կարևոր կլինի և կխրախուսի է՛լ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան», – Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 12-09-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 15800.99 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 7278.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 7496.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.08%-ով և կազմել 1033.50 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 12-09-2
ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 34663.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 4487.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 13917.89 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: ՀՀ ԿԲ
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 12-09-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.64%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.43%-ով և կազմել 8360.00 դոլար, կապարի գինն աճել է 1.17%-ով և կազմել 2245.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.67%-ով և կազմել 20260.00 դոլար, անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 25775.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 12-09-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1946.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.34%-ով և կազմել 23.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 906.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 12-09-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.80%-ով և կազմել 87.73 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.60%-ով և կազմել 91.02 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »