NYMEX բորսայի սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1931.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.19%-ով և կազմել 908.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի ...
Կարդալ ավելին »Ռուբլին թանկացել է, եվրոն՝ էժանացել․ տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 13-ի դրությամբ
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 382 դրամ նվազագույն և 384 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 389 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 407 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 417 դրամ նվազագույն և 422 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »Մարտական դիրքերում հրազենային վիրավորման հետևանքով զինծառայող է կյանքից զրկվել
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Կարդալ ավելին »Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը
Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։ Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Մի տղամարդ նկարը հանձնել է արվեստի գործերի հարցում մասնագիտացած հայտնի խուզարկու Արթուր Բրենդին՝ իր ...
Կարդալ ավելին »Մեքենաների «լավ» պետահամարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով
Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացնելով,հայտնեց, որ առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 149,335.0 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 4.7%-ով և կազմել 105,474.7 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 1.9%-ով և կազմել 989.2 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 3,142.0 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 8.4%-ով և ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը ստացել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտի հավաստագիր
ՀՀ ՊԵԿ-ն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Հավաստագրի տրամադրման իրավասու մարմնի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «TÜV Reihnland» կազմակերպության կողմից օրերս ՊԵԿ-ին է հանձնվել համապատասխան հավաստագիրը։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի բարելավման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, կոմիտեում, 2023 թ․ հունիսին իրականացվել է տեղեկատվական անվտանգության ուսումնասիրություն։ Նպատակն էր՝ ստուգել ՊԵԿ-ի տեղեկտավության հավաքագրման, մշակման, պահպանման և ոչնչացման հետ կապված ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի
Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:
Կարդալ ավելին »Բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն. փոխնախարար
Հայաստանում բոլոր ճանապարհներն անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 12-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ճանապարհները Հայաստանում առաջիկայում անվտանգության հաշվեքննություն կանցնեն։ «Հաշվեքննիչների եզրակացությունների հիման վրա կստուգվի անվտանգության բոլոր կանոնների պահպանումը։ Դա վերաբերում է նաեւ շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, ճանապարհային նշանների տեղադրմանը եւ տեխնիկական այլ պահանջներին»,- ասել է Ղալեչյանը։ Նա նաեւ ...
Կարդալ ավելին »