Ամերիկյան Tesla ընկերությունը կարող է Հնդկաստանում 1.7-1.9 միլիարդ դոլարի չափով էլեկտրական մեքենաների բաղադրիչներ ձեռք բերել: Այս մասին գրում է The Times of India թերթը՝ վկայակոչելով առևտրի և արդյունաբերության նախարարին: Նրա խոսքով, թեև Tesla-ն դեռ պաշտոնապես չի մտել Հնդկաստանի էլեկտրական մեքենաների շուկա, ընկերությունն արդեն դրանց համար բաղադրիչներ է գնում: «Անցյալ տարի Tesla-ն Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլարի բաղադրիչներ, իսկ այս ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում
Հովհաննես Թումանյանի թանգարանը, նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին, և ...
Կարդալ ավելին »Լիբանանում փախստականների ճամբարում բախումների ժամանակ 15 մարդ է զոհվել
Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանի Այն էլ Հելվա փախստականների ճամբարում պաղեստինյան «ՖԱԹՀ» կուսակցության մարտական թևի և պաղեստինյան ավազակային կազմավորումների միջև վերսկսված զինված բախումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 150-ը վիրավորել է։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Այն էլ Հելվա ճամբարում պաղեստինյան զինված կազմավորումների միջև հերթական բախումների հետևանքով ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է ...
Կարդալ ավելին »ՀՀ առևտրային բանկերի վարկային ծավալը 5,13 տրլն դրամ է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,135,361 մլն դրամ (5.13 տրլն) է։ 2023թ. մարտի համեմատ վարկերի ծավալն աճել է 827,053 մլն դրամով 19.2%-ով։ ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 4,874,891 մլն դրամ է, որից տարադրամով վարկեր՝ 1,803,789 մլն դրամ, դրամով վարկեր՝ 3,071,102 մլն դրամ։ Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 368,089 մլն դրամ, ...
Կարդալ ավելին »597 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023-ի. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 597 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել ...
Կարդալ ավելին »Ո՞ւր կհասցնի AI-ն․ Վաշինգոնտում հանդիպել են Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը
ԱՄՆ Սենատում տեխնոլոգիական հսկաների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել են արհեստական բանականության (ԱԲ) ռիսկերին, կարգավորումներին ու ապագային վերաբերող հարցեր, տեղեկացնում է CNN-ը։Սա այս ձևաչափով նախատեսված ինը հանդիպումներից առաջինն է, որը կազմակերպել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության առաջնորդներ և ավելի քան 60 սենատոր: Հանդիպումների շարքը նպատակ ունի ձևավորել ընդհանուր համաձայնություն մի ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն, գրանցվել է 8 վթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խուլիգանության, ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։ ...
Կարդալ ավելին »Մոտ 22 մլրդ դրամի ներդրում․ կառավարությունը 6 ընկերությունների ազատեց մաքսատուրքից
Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՊԱԿ ՊԵՆ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում ...
Կարդալ ավելին »