Author Archives: admin

ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ: «Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ ...

Կարդալ ավելին »

ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀայՓոստ ընկերությունը։«Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Երևանում սեպտեմբերի 18-ին կկայանա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ ...

Կարդալ ավելին »

Պղնձի գինն աճել է 1.12%-ով․ LME

Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2235.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.12%-ով և կազմել 8465.00 դոլար, կապարի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2230.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.44%-ով և կազմել 20430.00 դոլար, անագի գինն աճել է 1.97%-ով և ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 15805.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 7308.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.95%-ով և կազմել 7673.08 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 1018.31 կետ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի  խոշոր չափաքանակի տեղափոխումը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից  ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։  Այա մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած  բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի  մաքսային հսկողությունից ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-09-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 34907.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 4505.10 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 13926.05 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 14-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.47%-ով և կազմել 91.14 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.50%-ով և կազմել 94.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Ռուբլին նորից անկում ապրեց․արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 382 դրամ նվազագույն և 385 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 391 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 403 դրամ նվազագույն և 407 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 414,50 դրամ նվազագույն և 419 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »
ajax-loader