Author Archives: admin

Ասիական ինդեքսները նվազել են

Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.88%-ով և կազմել 32402.41 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 2376.27 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 3132.43 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 18057.45 կետ:

Կարդալ ավելին »

ԱԱ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ) ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։ Մրցակիցները միավորները վաստակել էին պասիվության շնորհիվ, բայց չէին կարողացել պարտերում հաշվի մեջ առաջ անցնել։ Գեւորգ Ղարիբյանը համառ պայքարում ադրբեջանցուն հնարավորություն չտվեց միավոր ...

Կարդալ ավելին »

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 97 կգ քաշային կարգի առաջատարը քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեներին վստահ հաղթանակի հասավ 9:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։ ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են՝ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել

Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը հաստատել է լուրը։ «6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել»,- ասել է Մուսայելյանը ։

Կարդալ ավելին »

Ավազակություն՝ Երևանում. հափշտակվել է 5900 դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր

 Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2023 թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝  թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր ...

Կարդալ ավելին »

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։ «Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։ Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ «Ղարաբաղն, անկասկած, ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է  Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովն Արցախին աջակցելու համար 500 հազար եվրո կտրամադրի 

Եվրահանձնաժողովը 500 000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է մոբիլիզացնում՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում սրվող մարտերից տուժած մարդկանց։ «Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ ստիպված են լքել իրենց տները և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական օգնությունը տուժածներին դրամական օգնության միջոցով կօգնի հոգալ իրենց հիմնական կարիքները, ինչպես նաև նրանց կտրամադրի ապաստան և հոգեբանական և սոցիալական աջակցություն: Այս շտապ ֆինանսավորումը տրվում է որպես լրացում 1,17 ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի խորհրդարանում մանդատների 33%-ը կանանց կտրամադրվի

Հնդկաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը կանանց ազդեցիկ ստորին պալատում և նահանգային օրենսդիր մարմնում տալիս է տեղերի 33%-ն՝ ավելի հավասար ներկայացվածություն ապահովելու համար՝ վերջ դնելով օրինագծի շուրջ 27-ամյա փակուղուն՝ քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են օրինագիծը և հայտարարել, որ դրա իրականացման ձգձգումն անարդարություն է կանանց նկատմամբ: Օրենսդրության համաձայն՝ ընտրված խորհրդարանի ստորին պալատում և նահանգային ...

Կարդալ ավելին »

Վրաստանում վառելիքը թանկանում է

Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Մասնավորապես, լցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գինը վերջին 1 ամսում թանկացել է 25 թեթրիով: Ըստ BusinessPressNews-ի՝ այսօրվա դրությամբ Socar-ի լցակայաններում «Պրեմիում» տեսակի վառելիքի 1 լիտրի գինը 3,03 լարի է, «Ռեգուլյար» տեսակինը՝ 2,78 լարի, «Սուպեր» տեսակինը՝ 3,70 լարի: Եվրոդիզելն արժե 3,08 լարի։ Vissol-ի լցակայաններում «Դիզելէներջի» տեսակի գինը 3,04 լարի է, «Էկոդիզել» տեսակինը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader