Author Archives: admin

Իրանում նոր նավթահանք է հայտնաբերվել

 Իրանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Գոլեստանի նահանգում հայտնաբերել են Հիրկանի նավթային հանքավայրը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Իրանի նավթի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել Հիրկանի հանքավայրը հայտնաբերելու համար, և այդ ջանքերը տվել են դրական արդյունքներ։ 3000 մետր խորության վրա հայտնաբերվել և հաստատվել են առնվազն 27 միլիոն բարելի չափով ...

Կարդալ ավելին »

Google-ը ներկայացրել է Pixel Watch 2 խելացի ժամացույցը

Google-ը ներկայացրել է խելացի ժամացույցների նոր տարբերակը՝ Pixel Watch 2։ Ամենամյա Made by Google միջոցառումը հեռարձակվել է կորպորացիայի պաշտոնական կայքում։ Նոր ժամացույցը համալրված է քառամիջուկ պրոցեսորով։ Սարքի լիցքավորումը թույլ է տալիս դրանք օգտագործել նվազագույն լիցքավորմամբ մինչև մեկ օր՝ միշտ միացված էկրանով։ Ինքնին լիցքավորումը նույնպես դարձել է ավելի արագ. 12 ժամ աշխատելը համարժեք է 30 րոպե լիցքավորման: Gmail-ը և Google Calendar-ը ...

Կարդալ ավելին »

2023-ի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 23551 մարդ: Գրանցվել է 16401 մահվան դեպք: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում գրանցվել է 10691 ամուսնություն և 2949 ամուսնալուծություն: Գրեթե հավասար է սահմանային անցակետերով իրականացված գրանցումների քանակը՝ 3 միլիոն 231 հազար 585 մուտք և 3 միլիոն 229 հազար 415 ելք:

Կարդալ ավելին »

Հայ հիմնադիրների Cognaize-ն ընդգրկվել է Fintech 100 վարկանիշում

CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։ Այդ մասին ընկերությունը հայտնել է «Լինկդինի» պաշտոնական էջում:  CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19 հազար մասնավոր ընկերություններից: Դրանք ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանը մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի․ փոխվել են համակարգեր և սարքեր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին

Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ): ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »

Թուրքիան բնական գազ է մատակարարում եվրոպական 4 երկրների

2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հունվարին 13 տարի ժամկետով նման համաձայնություն է ձեռք բերվել Բուլղարիայի հետ, ըստ որի՝ տարեկան կտրվածքով Բուլղարիա մատակարարվող բնական գազի ծավալը կազմելու է 1.5 մլրդ մետր խորանարդ: Իսկ օգոստոսին Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի կիբերանվտանգության անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։ Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը: Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը ...

Կարդալ ավելին »

Մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% – ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։ Նախանշվող վայրընթաց միտումը պայմանավորված էր Ռուսաստանից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ նույն երկրներ արտահոսքի շարունակական բարձր աճի պայմաններում։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային գործընկերություն․ Visit Dubai-ը և «Ռեալ Մադրիդն» աջակցում են Դուբայի զարգացմանը

Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան (DCTCM), որը հանրությանը հայտնի է որպես Visit Dubai, Իսպանիայի «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հետ միասին սկսել է նշանակալից համագործակցություն: Կողմերը՝ որպես երկու առաջատար բրենդներ, որոնք ունեն համատեղ արժեքներ, հավակնություններ և նվիրվածություն գերազանցությանը և նորարարությանը, բազմամյա պայմանագրի շրջանակներում խոստանում են մի շարք հետաքրքիր անակնկալներ՝ նախատեսված երկրպագուների համար, հատուկ պահեր և յուրահատուկ փորձառություններ Դուբայի և Ռեալ ...

Կարդալ ավելին »
ajax-loader