Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9, ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հակարիի կամուրջը հատել է բռնի տեղահանված 88 հազար 780 անձ
Սեպտեմբերի 29-ի դրությամբ Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել արդեն 88 780 բռնի տեղափոխված անձ: Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Առավոտյան ժամը 06։00-ի դրությամբ՝ 84 780 բռնի տեղահանված անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից։ Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։ Կառավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հակարիի ...
Կարդալ ավելին »Վարձով բնակարաններ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՔԿ-ն զգուշացնում է
Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից Հայաստանի ԲԿ-ներ տեղափոխված 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։ 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կան դժբախտ ելքեր, որոնց մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածի առողջապահության նախարարությունը»,- նշեց խոսնակը:
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից
Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային ...
Կարդալ ավելին »Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար
Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատախազը դեռևս 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզում ավարտվել է խոտի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում ավարտվել է խոտի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 710 տոննա խոտ։ 53 հազար տոննա խոտ կուտակվել է Սևան, 35 հազար տոննա ՝ Ճամբարակ, 22 հազար 360 տոննա՝ Վարդենիս, 12 հազար 350՝ Մարտունի, 13 հազար տոննա՝ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ և մեկ աճյուն
Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Կարդալ ավելին »Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք
դրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։
Կարդալ ավելին »Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...
Կարդալ ավելին »