Author Archives: admin

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն արտոնություն տվեց վարդի ժամանակակից ջերմոց կառուցող ընկերությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈԶԳՈԼԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։ Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հոկտեմբերի ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար

Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 հազար անձանց հոկտեմբեր  ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Կառավարությունը 6 ամիս ժամկետով աջակցություն է տրամադրելու, 40 հազար դրամ` ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ` կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ ...

Կարդալ ավելին »

Ակադեմիական քաղաքն ամբողջությամբ կգործի 2030-ի հունվարից

Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ Նրա խոսքով՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու. Կարեն Գիլոյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում: «Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր մարզիկներին հնարավորություն ենք տալիս սեփական ...

Կարդալ ավելին »

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհը» բաց է բոլոր կողմերի համար․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի « Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը բաց հարթակ է, և բոլոր կողմերը կարող են միանալ դրան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 18-ին «Գոտի և ճանապարհ» ֆորումի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ «Իսկապես, վերջին տարիներին որոշ երկրներ փոխառել են  Չինաստանից կամ նույնիսկ ընդօրինակել, ինչպես նաև  հետևողականորեն իրականացրել  միջազգային միավորման նախաձեռնություններ: Ես ուզում ...

Կարդալ ավելին »

WhatsApp-ը փոխում է ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը 

WhatsApp-ի ծրագրավորողները ամբողջությամբ վերամշակել են մեսենջերում ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։ 23.21.1.71 կոդային համարով iPhone-ների համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակի չատի դիզայնում արված փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել ձայնային և տեսահաղորդագրություններ ընտրելու ֆունկցիան։ Եթե ​​նախկինում օգտատերը խոսափողի կամ տեսախցիկի պատկերակը սեղմելու միջոցով էր անցում կատարում ձայնային կամ տեսահաղորդագրություն ուղարկելու ռեժիմների միջև, ապա այժմ պատկերակի վրա սեղմելիս կբացվի ...

Կարդալ ավելին »

350+ թափուր աշխատատեղ. Career Fest CreedRoomz-ը՝ Երևանում

Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ...

Կարդալ ավելին »
ajax-loader