Author Archives: admin

Պուշկինի թունելի երթևեկությունը գիշերային ժամերին կդադարեցվի

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 22:00-06:00-ը դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։  Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ պատճառվող անհարմարության համար հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ 

Կարդալ ավելին »

ՀՀ-ն մասնակցել է IFTM TOP RESA-2023 զբոսաշրջային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 3-5-ը Փարիզում Հայաստանը մասնակցել է IFTM TOP RESA-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կոմիտեն 12 ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն՝ ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուրպրոդուկտներին, այդ թվում՝ հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում: Մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: «Փարիզից և Լիոնից դեպի ...

Կարդալ ավելին »

Կարմիր Խաչը` հաքերներին․ կիբերպատերազմի 8 կանոն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։ Ահա ԿԽՄԿ-ի առաջարկած ութ հիմնական կանոնները. Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։ Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են տարածվում և ...

Կարդալ ավելին »

Իրանում նոր նավթահանք է հայտնաբերվել

 Իրանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Գոլեստանի նահանգում հայտնաբերել են Հիրկանի նավթային հանքավայրը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Իրանի նավթի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել Հիրկանի հանքավայրը հայտնաբերելու համար, և այդ ջանքերը տվել են դրական արդյունքներ։ 3000 մետր խորության վրա հայտնաբերվել և հաստատվել են առնվազն 27 միլիոն բարելի չափով ...

Կարդալ ավելին »

Google-ը ներկայացրել է Pixel Watch 2 խելացի ժամացույցը

Google-ը ներկայացրել է խելացի ժամացույցների նոր տարբերակը՝ Pixel Watch 2։ Ամենամյա Made by Google միջոցառումը հեռարձակվել է կորպորացիայի պաշտոնական կայքում։ Նոր ժամացույցը համալրված է քառամիջուկ պրոցեսորով։ Սարքի լիցքավորումը թույլ է տալիս դրանք օգտագործել նվազագույն լիցքավորմամբ մինչև մեկ օր՝ միշտ միացված էկրանով։ Ինքնին լիցքավորումը նույնպես դարձել է ավելի արագ. 12 ժամ աշխատելը համարժեք է 30 րոպե լիցքավորման: Gmail-ը և Google Calendar-ը ...

Կարդալ ավելին »

2023-ի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 23551 մարդ: Գրանցվել է 16401 մահվան դեպք: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում գրանցվել է 10691 ամուսնություն և 2949 ամուսնալուծություն: Գրեթե հավասար է սահմանային անցակետերով իրականացված գրանցումների քանակը՝ 3 միլիոն 231 հազար 585 մուտք և 3 միլիոն 229 հազար 415 ելք:

Կարդալ ավելին »

Հայ հիմնադիրների Cognaize-ն ընդգրկվել է Fintech 100 վարկանիշում

CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։ Այդ մասին ընկերությունը հայտնել է «Լինկդինի» պաշտոնական էջում:  CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19 հազար մասնավոր ընկերություններից: Դրանք ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանը մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի․ փոխվել են համակարգեր և սարքեր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին

Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ): ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »

Թուրքիան բնական գազ է մատակարարում եվրոպական 4 երկրների

2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հունվարին 13 տարի ժամկետով նման համաձայնություն է ձեռք բերվել Բուլղարիայի հետ, ըստ որի՝ տարեկան կտրվածքով Բուլղարիա մատակարարվող բնական գազի ծավալը կազմելու է 1.5 մլրդ մետր խորանարդ: Իսկ օգոստոսին Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում ...

Կարդալ ավելին »
ajax-loader