Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 23-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Յանա Հարությունյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Արմինե Հարությունյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր – «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)
Լիանա Ղազարյան – «Ժալգիրիս» (Լիտվա)
Նատաշա Ժամգոչյան – «ԱԻԿ» (Շվեդիա)
Մարիա Սախինովա – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անի Ղուկասյան – «Փյունիկ-աղջիկներ»
Մարինե Կարապետյան – «Փյունիկ-աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան – «Ժալգիրիս» (Լիտվա)
Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անեթ Մեհրաբյան – «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Հեղինե Չոփիկյան- «Փյունիկ-աղջիկներ»
Մարալ Արթին

Հարձակվողներ
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա – «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու-աղջիկներ»։ 

Հոկտեմբերի 27-ին կանանց հավաքականը Երևանում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Հավաքականը հոկտեմբերի 30-ին կմեկնի Էստոնիա, որտեղ հոկտեմբերի 31-ին կանցկացնի Էստոնիայի հետ պատասխան հանդիպումը։ 

ajax-loader