Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում

Հայազգի շախմատիստները հաջող մասնակցություն են ունեցել սերբական առաջին լիգայում: Այդ մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ռոբերտ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ սեփական վարկանիշը բարելավելով 15 կետով, Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ վարկանիշը բարելավելով 4 կետով։ Երկու հայազգի  շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում:

Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հանդես էին գալիս «Naftagas» թիմի կազմում, որի կազմում էին նաև միջազգային գրոսմայստեր Բրանկո Տադիչը և միջազգային վարպետներ Միլոշ Ստանկովիչը, Ստեֆան Տադիչը, Միլովան Ռատկովիչը և Պրեդրագ Բոդիրոգան:

ajax-loader