Tag Archives: Սամվել Տեր-Սահակյան

Էլինա Դանիելյանը և Սամվել Տեր-Սահակյանը բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի ներկայացուցիչներից մի քանիսը անհատական մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Էլինա Դանիելյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:  Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում ...

Կարդալ ավելին »

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է

Ավարտվեց Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Վերջին` 11-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից  Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Գուջրաթ Վիջիթն է, որը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: Կանանց մրցաշարի վերջին տուրում ...

Կարդալ ավելին »

Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:  Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են: ՖԻԴԵ-ի ...

Կարդալ ավելին »

Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում

Հայազգի շախմատիստները հաջող մասնակցություն են ունեցել սերբական առաջին լիգայում: Այդ մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ռոբերտ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ սեփական վարկանիշը բարելավելով 15 կետով, Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ վարկանիշը բարելավելով 4 կետով։ Երկու հայազգի  շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: Սամվել Տեր-Սահակյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի առաջին լիգայում: ...

Կարդալ ավելին »
ajax-loader