Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:  Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

ajax-loader